Յունկեր. «Թուրքիան պետք է վերադառնա եվրոպական արժեքներին»
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է Թուրքիայի եվրաանդամակցության հարցի շուրջ: Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Յունկերը Բուլղարիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թուրքիային կոչ է արել վերադառնալ եվրոպական արժեքներին:
«Որոշ թուրք պաշտոնյաներ փորձում են մեղադրել եվրամիությանը այն բանում, որ վերջինս չի կատարել Թուրքիային տված խոստումը ՝եվրաանդամակցության հարցում: Մինչդեռ մենք նման բան չենք անում: Մենք Թուրքիային ասում ենք, պետք է փորձի եվրոպական երկիր դառնալ»,-ասել է եվրահանձնաժողովի նախագահը:
Վերջինս, ըստ «Bloomberght» լրատվական կայքի էլ՝ հավաստիացրել է, որ Եվրամիությունը (ԵՄ) կկատարի Թուրքիային տված մեկ այլ իր խոստումը, որի համաձայն թուրքական կողմը առաջիկա տարիներին ԵՄ-ից կստանա 3 մլրդ դոլար, որպեսզի հոգա իր տարածքում գտնվող փախստականների կարիքները:
Աղբյուր` Ermenihaber.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը