Եթե Ալիեւը հարձակվի Հայաստանի վրա, անմիջապես Պուտին կդառնա. բրիտանացի քաղաքագետ
2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը բախվեց արեւմտյան դիմակայությանը։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է բրիտանացի քաղաքագետ Լոուրենս Բրոերսը։
«Այդ ժամանակ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Հստակ գրանցվեց, որ Ադրբեջանը ագրեսոր է։ Այլեւս հավասարության նշան չի դրվում,Բաքվի հանդեպ վերաբերմունքը փոխվել է։
Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա արձագանքը այլ կլինի, քան ղարաբաղյան հակամարտության ժամանակ էր։ Եթե Ալիեւը հարձակվի Հայաստանի վրա, ապա անմիջապես Պուտին կդառնա։ Ադրբեջանը գիտի, թե ինչ կհաջորդի դրան։
Ուստի Ադրբեջանը գնում է սահմանի տարբեր տեղամասերում թեժացման ճանապարհով՝ հրաժարվելով լայնամասշտաբ պատերազմ սկսելու հռետորաբանությունից։
Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո դիկտատոր Ալիեւը ամրապնդեց իր իշխանությունը՝ նոր ընտրություներ անցկացնելով, եւ սկսեց վատացնել հարաբերություններն Արեւմուտքի հետ»,- նշել է փորձագետը։
Նա Հայաստանին կոչ է արել գնալ Արեւմուտքի հետ հարաբերությունները խորացնելու ճանապարհով։
Հիշեցնենք, որ Ալիեւի ագրեսիային գրեթե ոչ մի գործողություն չի հաջորդել Արեւմուտքի կողմից, բացի ոչ մեծ դիտորդական առաքելության ուղարկումից։ ԵՄ ներկայացուցիչները, սակայն, ամեն կերպ գովաբանում են Բաքվի վարչակարգը գազի մատակարարման համար։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը