Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

«ԵԽ-ի հետ հարաբերությունները կշարունակվեն խորանալ՝ համաձայն ՀՀ-ի ստանձնած հանձնառությունների». վարչապետ

«Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն խորանալ՝ համաձայն մեր կողմից ստանձնած հանձնառությունների և քաղաքական պարտավորությունների», - այսօր ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարությունում ընդունելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը կարևորել է համազեկուցողների պարբերական այցերը Հայաստան, որոնք թույլ են տալիս քննարկել Հայաստանում ընթացող բարեփոխումները և ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

«Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվ ներգրավված է եղել կառույցի և դրա տարբեր մարմինների աշխատանքներում: Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և շնորհակալ ենք ԵԽ-ին՝ փորձագիտական աջակցության համար, այդ թվում՝ նաև օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակման գործում: Կարծում եմ, որ Հայաստանը մեծ ճանապարհ է անցել այդ պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչի մասին են վկայում ԵԽԽՎ և ԵԽ նախարարների կոմիտեի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները», - ասել է Կարեն Կարապետյանը:

Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին համակարծիք են եղել, որ Հայաստանը բավական կարճ ժամկետում բավական երկար ուղի է անցել՝ նշելով, որ համապետական ընտրություններից հետո երկիրը փոփոխությունների և զարգացումների հաջորդ փուլն է թևակոխել:

Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված գործընթացներին, ընտրական բարեփոխումներին ու կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է այս ուղղություններով կատարված և կատարվող աշխատանքները։

Վարչապետը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է, և բացի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերից, մի շարք ձեռքբերումներ են արձանագրվել նաև օրենսդրական դաշտում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կառավարության ղեկավարը կարևորել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) և Փողերի լվացման հարցով կոմիտեի հետ (ՄԱՆԻՎԱԼ) առարկայական համագործակցությունը:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ ներկայում մշակման փուլում է գտնվում Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Վարչապետն անդրադարձել է նաև տարբեր ինտեգրացիոն միավորումների և առանձին երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորություններին, խոսել բիզնես միջավայրի բարելավման, ներդրումային ակտիվության խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

«Մեր գլխավոր նպատակը յուրաքանչյուր ներդրողին՝ թե´ տեղական, թե´ օտարերկրյա, իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովելն է: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում բիզնես միջավայրին, արձանագրում ենք, որ վերջին մեկ տարում ունենք դրական արդյունքներ, բայց գիտենք նաև թույլ կետերը և աշխատում ենք դրանք վերացնելու ուղղությամբ», - նշել է Կարեն Կարապետյանը:

ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները: «Կարելի է երկու բանի համար շնորհակալություն հայտնել՝ նախ, այն արժանապատիվ և լուրջ մոտեցման համար, որ ձեր երկիրը ցուցաբերում է Սիրիայից փախստականների, մասնավորապես, սփյուռքահայերի հոսքի առումով: Մենք երախտապարտ ենք դրա համար. դա օրինակ է, որից այլ ազգերը կարող են սովորել և որի վրա կարող են հիմնվել: Եվրոպայի խորհրդի անունից էլ շնորհակալ ենք ձեզ այն աշխատանքի համար, որը Եվրոպայում կատարում են ՀՀ դիվանագետներն ու ներկայացուցիչները, ԵԽԽՎ-ում ձեր պատվիրակությունը: Մենք կարող ենք հավաստիացնել, որ կշարունակենք օժանդակել ձեզ, որպեսզի ձեզ երազած նոր Հայաստանը կառուցելու ճանապարհին այդ տեմպը պահպանեք», - ասել է Ալան Միլը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել գնահատականի և աջակցության պատրաստակամության համար՝ նշելով. - «Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն խորանալ՝ համաձայն մեր կողմից ստանձնած հանձնառությունների և քաղաքական պարտավորությունների: Դրանց աննախապայման իրականացումը կնպաստի երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընդլայնմանը՝ որպես կայուն բաղադրիչներ մեր անվտանգության և կայուն զարգացման համար»: