Թուրքիան ԱՄՆ–ին երաշխիքներ չի տալու հյուպատոսության աշխատակիցների գործով
Թուրքիան ԱՄՆ–ին երաշխիքներ չի տալու որեւէ քրեական գործով կամ այլ իրավական գործընթացների հարցով, քանի որ դա հանրապետության կառավարության իրավասությունների մեջ չի մտնում, հատնել են ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանատնից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հայտարարությունը հնչել է երկու երկրների միջեւ վիզային ճգնաժամի ֆոնին, որի առիթը Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների ձերբակալությունն էր։ Երկուշաբթի ԱՄՆ–ը, իսկ հետո նաեւ Թուրքիան հայտարարել էին «սահմանափակ քանակով» վիզաների տրամադրումը վերականգնելու մասին։
«Թուրքիան իրավական պետություն է, եւ մեր կառավարությունը չի կարող ոչ մի հավաստիացում տալ շարունակական իրավական գործընթացների առարկա հանդիսացող գործերի վերաբերյալ»,– ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Դեսպանատանը նշել են, որ ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները նախկինում ձերբակալվել էին Թուրքիայում ոչ թե իրենց լիազորություններում թերանալու համար, այլ այն պատճառով, որ նրանց դեմ լուրջ մեղադրանքներ էին ներկայացվել։ Այս կապակցությամբ իրավական գործընթացները նրանց դեմ, ովքեր հյուպատոսական իրավասությունների շրջանակներից դուրս են եւ Թուրքիայում հանցագործություններ են գործում, արդարադատության անկախ մարմինների իրավասության ներքո են գտնվում։
Թուրքիայում վիզաների տրամադրման վերականգնումը իրադարձությունների դրական զարգացում են անվանել, սակայն միաժամանակ Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական հաստատությունների անվտանգության մասին ամերիկյան կողմի հայտարարությունը «տարօրինակ եւ իրականությանը չհամապատասխանող» էին որակել։
Ավելի վաղ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը կիրակի հայտնել էր, որ դադարեցնում է Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցություններում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը, որից հետո ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանատունը իր հերթին կասեցրել էր ԱՄՆ քաղաքացիներին ոչ միգրացիոն վիզաների տրամադրման գործընթացը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ձերբակալել էին Ստամբուլի ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մետին Թոփուզին։ Նրան մեղադրում են «սահմանադրության խախտման համար»։ Իշխանությունները կարծում են, որ Թոփուզը կապ է ունեցել գյուլենական ոստիկանապետերի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է