Սինգապուրն ամենաթանկ քաղաքն է արտասահմանցիների համար
Քաղաք-պետություն Սինգապուրին արտասահմանցիների համար ամենաթանկ մեգապոլիս են անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բրիտանական Economist Intelligence Unit (EIU) ամսագրի ուսումնասիրությանը:
Զեկույցում կյանքի արժեքի համեմատության համար 160 ապրանքների եւ ծառայություների գներն են ուսումնասիրվել:
Հեղինակները նշում են, որ ամենաթանկ քաղաքների տասնյակում հիմնականում ասիական մեգապոլիսներն են հայտնվել:
Սինգապուրը 4 տարի շարունակ առաջին տեղն է գրավում: 2-րդ տեղում է Հոնկոնգը, 3-րդ՝ Ցյուրիխը, այնուհետ Տոկիոն եւ Օսական: Տասնյակի միակ եվրոպական քաղաքը Փարիզն է, որը 10-րդ հորիզոնականը կիսել է Կոպենհագենի հետ:
Սինգապուրում, ըստ ուսումնասիրության, ամենաթանկ ավտոմեքենաներն են ու հագուստը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է