Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում տեղի ունեցած չտեսնված խայտառակություն. մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն մադրիդցիներից, բառիս բուն իմաստով, գողացավ հաղթանակը:
Խաղասկզբում մադրիդցիների երկու անհեթեթ սխալներից հետո Վալենսիան, որը միայն պաշտպանվում էր, եւ երբեմն անցնում իրենց կիսադաշտը, հաղթում էին 2:0 հաշվով:
Այսուհանդերձ, հետագայում Վինիսիուս Ժունիորի խփած գոլերից հետո հաշվը հավասարվեց:
Մրցավարը ավելացրեց յոթ րոպե, թեեւ պարտավոր էր ավելացնել առնվազն տասը, քանի որ հարկադրված դադարները շատ էին: Նախ երեք րոպեից ավելի սուտգում էին Վինիի խփած երկրորդ գոլը, ապա խաղը բավական երկար կանգ առավ, երբ վնասվածք ստացավ վալենսիացիների պաշտպաններից Դիակաբուն:
Ավելացրած ժամանակի հենց սկզբում մրցավարը 11 մետրանոց նշանակեց Ռեալի դարպասին, երբ դրա անհրաժեշտությունը չկար: Երկու եւ կես րոպե պահանջվեց, մինչեւ նա ընդունեց իր սխալը եւ չեղարկեց 11 մետրանոցը:
Այսպիսով, մրցավարը պարտավոր էր իր ավելացրած յոթ րոպեին գունարել եւս երկուսուկեսը, բայց տեղի ունեցավ ֆուտբոլային մեծագույն անարդարություններից մեկը: 99-րդ րոպեի կեսերին Գարսիան գնդակը ուղարկեց տուգանային հրապարակ, երբ գնդակը դեռ օդում էր մրցավարը սուլեց, ազդարարելով խաղի ավարտը, իսկ տասնորդական վայրկյաններ անց Բելինգեմը գրավեց Վալենսիայի դարպասը, բայց մրցավարը, բնականաբար, գոլը չհաշվեց: Ավելին, Բելինգեմին կարմիր քարտ ցույց տվեց, իսկ Խոսելուին՝ դեղին:
Իսկ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Չավին անդադար խոսում է այն մասին, թե ինչպես են մրցավարներն օգնում Ռեալին:
Top-News.am


















































Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ
«Ռեալը» հաղթահարում է վնասվածքների դժվար փուլը
Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից
Ես սիրում եմ խնամել նրա մազերը. Ռոնալդուի ընկերուհու նոր լուսանկարը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է