«Ռեալը» հաղթահարում է վնասվածքների դժվար փուլը
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կադրային խնդիրների հաղթահարման մասին։
«Լավ նորություններ ունենք․ գրեթե բոլոր ֆուտբոլիստներն ապաքինվել են եւ պատրաստ են խաղադաշտ վերադառնալուն։
Կարվախալը եւ Վինիսիուսը արդեն վերադարձել են։ Մենդին ու Կամավինգան թիմին կմիանան հաջորդ շաբաթ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ռեալը» հունվարի 3-ին կմրցի «Մալյորկայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:15-ին։
Մադրիդցիները 45 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը եւ յոթ միավորով առաջ են անցել իրենց հիմնական մրցակիցներ Բարսելոնայից եւ Ատլետիկոյից:
Երեկ ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում կայացան 19-րդ տուրի առաջին հանդիպումները: Ռայո Վալյեկանոն մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Խետաֆեին, իսկ Ռուբեն Բարախայի գլխավորած Վալենսիան հաղթեց Վիլյառեալին 3:1 հաշվով:
Top-News.am


















































Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ
Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը
Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից
Ես սիրում եմ խնամել նրա մազերը. Ռոնալդուի ընկերուհու նոր լուսանկարը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է