Պուչդեմոնի արկածախնդրության ավարտը
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի արտահանձնման գործով լսումները կսկսվեն նոյեմբերի 17-ին Բրյուսելում։ Այս մասին հայտնել է VTM հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատարանում իր աղբյուրները։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Պուչդեմոնի փաստաբան Փոլ Բեքարը մտադիր է հասնել նրան, որ Բելգիան հրաժարվի կատարել իր պաշտպանյալի եվրոպական կալանքը կատարելուց։ Նա դա հիմնավորում է նրանով, որ Իսպանիայի կալանքի օրդերը կանխակալ է, իսկ Մադրիդում Պուչդեմոնին սպասող դատարանը՝ քաղաքականացված։
Հիշեցնենք, որ Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը Բրյուսել էր փախել այն բանից հետո, երբ Իսպանիայի գլխավոր դատախազը հայտարարել էր կատալոնացի քաղաքական գործիչների դեմ խռովության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքով հայց ներկայացնելու մասին:
Նշենք, որ նոյեմբերի 3-ին Պիրենեյան թագավորության դատական կոլեգիան եվրոպական կալանքի օրդեր էր սահմանել Պուչդեմոնի եւ Կատալոնիայի կառավարության նախկին 4 անդամների նկատմամբ, որոնք այս պահին Բելգիայում են գտնվում։ Պուչդեմոնն ինքը հայտնել էր, որ արդարադատությունից չի փախչում եւ իր թիմի դեմ մեղադրանքներն անհիմն են։


















































Պուչդեմոնին Իսպանիայում կամ կդատեն կամ չեն դատի
Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց․ նոր վարչապետը կլինի սոցիալիստ Պեդրո Սանչեսը
Գերմանիայի դատարանը երկարաձգել է Կառլես Պուչդեմոնի կալանքը
Գերմանական դատարանը այսօր կսկսի քննել Կարլես Պուչդեմոնի`Իսպանիա արտահանձնման հարցը
Կատալոնիայի խորհրդարանը բողոքարկել է Մադրիդի՝ տարածաշրջանային ճգնաժամի հաղթահարման միջոցառումները
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է