Մակրոնը նամակ է հղել Արամ Ա-ին․ «Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է»
Ֆրանսիան Հայաստանի և աշխարհի բոլոր կողմերում ապրող հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է ու ամբողջությամբ հանձնառու է Ղարաբաղի հարցին բանակցությունների ճանապարհով մնայուն լուծում գտնելուն՝ հօգուտ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Այդ մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսին հղած նամակում:
Նամակում, որը Արամ առաջինը ստացել է այսօր առավոտյան, Ֆրանսիայի նախագահը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նշել է, որ «Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո Միջին Արևելքը տակավին ապրում է բռնության ու բռնակալության մթնոլորտում», և վստահեցրել, թե Ֆրանսիան, «հավատարիմ իր կեցվածքին, շարունակելու է շեշտել ճշմարտության հրամայականը և հավաքական հիշողության պահպանման կարևորությունը աշխարհի բոլոր երկրներում, ներառյալ՝ Թուրքիայում»:
Մակրոնը գրել է, որ Ֆրանսիան «միջազգային իր դաշնակիցների հետ կշարունակի աշխատել ի խնդիր խաղաղության և անվտանգության, հատկապես՝ Միջին Արևելքում, պահպանելով ազգային ու կրոնական բազմազանությունը և ինքնությունը, որ շրջանի յուրահատուկ հատկանիշներից է»։ «Ֆրանսիան նաև շարունակելու է պայքարել ծայրահեղականության դեմ՝ պաշտպանելով ազգային և կրոնական ծայրահեղականության ու բռնության զոհ դարձած համայնքներին», - ասված է նամակում:
Անդրադառնալով սիրիական տագնապին, Ֆրանսիայի նախագահը շեշտել է «արդարության վրա հիմնված քաղաքական լուծման կարևորությունը, որպեսզի Սիրիայի ժողովուրդը կազմող ազգային ու կրոնական համայնքները կարողանան ապրել խաղաղության մեջ, հարգված տեսնելով իրենց մարդկային իրավունքները»։
Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի և Լիբանանի միջև ամուր բարեկամությունը՝ Լիբանանը որակելով օրինակելի երկիր գոյակցության, բազմազանության և ժողովրդավարության, ուր հայ համայնքը ունի իր կարևոր տեղը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...