Բելգիայի դատարանը Պուչդեմոնին ազատել է
Բելգիայի դատարանն ազատել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ Կատալոնիայի 4 նախկին նախարարներին, որոնք կալանքի տակ էին վերցվել, հայտնում է El Pais-ը:
Նոյեմբերի 5-ին Պուչդեմոնը եւ Կատալոնիայի կառավարության նախկին անդամները հանձնվել էին Բելգիայի ոստիկանությանը: Ավելի վաղ Իսպանիայի դատարանը Պուչդեմոնին եւ նրա կառավարության նախկին անդամներին կալանավորելու եվրոպական օրդեր էր տվել:
Հաղորդվում է, որ դատավորը նախկին պաշտոնյաներին արգելանքի ներքո պահելու պատճառ չի տեսել եւ նրանց ազատել է: Այդուհանդերձ, նրանք պետք է մնան Բելգիայի տարածքում մինչեւ Իսպանիա ուղարկվելը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը Բրյուսել էր փախել այն բանից հետո, երբ Իսպանիայի գլխավոր դատախազը հայտարարել էր կատալոնացի քաղաքական գործիչների դեմ խռովության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքով հայց ներկայացնելու մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է