Փոլ Մանաֆորտը 12.5 միլիոն դոլար գրավ է առաջարկում իր տնային կալանքը վերացնելու դիմաց
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը առաջարկել է իրավապահներին վերացնել իր տնային կալանք՝ համաձայնելով դրա դիմաց գրավ դնել 12,5 միլիոն դոլար արժողությամբ կարողություն, այդ թվում` Նյու-Յորքում Trump Tower-ում գտնվող շքեղ բնակարանը:
Անցած շաբաթ Մանաֆորտն ու նրա բիզնես գործընկեր Ռիկ Գեյթսը հանձնվեցին ամերիկացի իրավապահներին, որոնք նրանց մեղադրանք են ներկայացրել 12 դրվագներով` Միացյալ Նահանգների դեմ դավադրությունից մինչև փողերի լվացում ու հարկերից խուսափում:
Թեև մեղադրանքը ներկայացրել է վերջին նախագահական ընտրություններում ռուսների միջամտությունն ուսումնասիրող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, այդուամենայնիվ, դրանք վերաբերում են ավելի վաղ Մանաֆորտի ծավալած գործունեությանը:
Մեղադրական եզրակացության համաձայն, Մանաֆորտն ու նրա գործընկերը տարիներ առաջ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ստացել Ուկրաինայում՝ ռուսների աջակցությունը վայելող «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի հետ համագործակցության արդյունքում, լվացել են այդ միջոցները օֆշորային գոտիներում, խուսափել հարկային պարտավորություններից ու լոբբիստական գործունեություն ծավալել՝ առանց այդ մասին ամերիկյան իշխանություններին տեղյակ պահելու:
Մանաֆորտն ու Գեյթսը հերքում են ներկայացված մեղադրանքները: Տնային կալանքից ազատելու` Մանաֆորտի միջնորդությունը դատարանը կքննի վաղը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է