Պուտինը «Բարեկամության» շքանշանով է պարգևատրել թուրք գործչին
Ռուսաստանի նախագահ Վլաիդմիր Պուտինն այսօր «Բարեկամության» շքանշանով է պարգևատրել թուրք գործարար, քաղաքական գործիչ Ջավիդ Չաղլարին: Անցած տարի հենց նա էր միջնորդական քայլեր ձեռնարկել ռուս-թուրքական՝ ճգնաժամում հայտնված հարաբերությունները բարելավելու համար:
Այսօր Վլաիդմիր Պուտինից ստանալով բարձր պարգևը, թուրք գործարարն ասել է․ - «Նախագահներ Պուտինի ու Էրդողանի վճռական դիրքորոշման շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել ոչ միայն ժամանակավոր դժվարությունները, որ ծագել էր մեր թշնամիների կազմակերպած սադրանքից, ու դրա արդյունքում տեղի ունեցած ռուսական ինքնաթիռի կործանումից հետո, այլև բարելավել ռուս-թուրքական բարեկամանան հարաբերությունները»:
Չաղլարը նշել է, որ հարաբերությունների կարգավորմանը նպաստել են նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Աբաս Աբասովը:
Պաշտոնական Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները հայտնվել էին ճգնաժամում երկու տարի առաջ, երբ թուրքական կողմը Սիրիայի հետ սահմանամերձ հատվածում ռուսական ռազմական ինքնաթիռ էր խոցել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է