Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Էրբիլի ամերիկյան հյուպատոսության մոտ գտնվող «իսրայելական թիրախների»
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Էրբիլում՝ Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնում գտնվող ամերիկյան հյուպատոսարանին մոտակա 8 օբյեկտի՝ ի պատասխան «ահաբեկչական վերջին հանցագործությունների։
Իրանական պետական «Tasnim» գործակալությունը, վկայակոչելով ԻՀՊԿ տարածած հայտարարությունը, հաղորդում է, որ հրթիռային հարվածներով ոչնչացվել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի՝ Էրբիլում տեղակայված կենտրոնակայանը, որտեղ, իրանական կողմի պնդմամբ, ահաբեկչական հարձակումներ են պլանավորվել։
«ABC»-ի փոխանցմամբ՝ Էրբիլում օդային հաղորդակցությունը դադարեցվել է, քանի որ օդանավակայանը «դաժան» հարձակուման է ենթարկվել։ Կոալիցիոն ուժերը օդանավակայանի մոտ անօդաչու թռչող երեք սարք են խոցել, գրում է «Reuters»-ը։ Ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնել են գործակալությանը, որ իրանական հրթիռային հարվածների հետևանքով ամերիկյան օբյեկտներ չեն տուժել։
Իրաքի Ազգային անվտանգության ծառայությունում «ABC»-ի աղբյուրը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել, ամերիկացի զինվորականներ չեն տուժել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նաև Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներ խոցելու մասին։
«Իսլամական պետությունը», հիշեցնեմ, ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցի օրը՝ հունվարի 3-ին, ահաբեկչական հարձակում էր իրականացրել Իրանի կենտրոնական Քերման քաղաքում, որի հետևանքով առնվազն 103 մարդ է զոհվել, ինչը Թեհրանը խոստացել էր անպատիժ չթողնել։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը