Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել 15 տարի առաջ հաղորդավարուհու ծնկին ձեռք տալու համար
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հրաժարական է տվել այն բանի համար, որ նախկինում բարձր չափանիշներին համապատասխան չի պահել իրեն։
Ֆելլոնի անունը հայտնվել էր հոդվածում, որի համաձայն՝ 2002 թվականին նա հաղորդավարուհու ծնկին ձեռք էր տվել։ ВВС-ն, վկայակոչելով Ֆելլոնի մամուլի քարտուղարին, հայտնել է, որ նա ներողություն էր խնդրել միջադեպի կապակցությամբ, եւ հաղորդավարուհին հարցը փակված էր համարել։
Սեռական ոտնձգությունների մասին զանգվածային բողոքները սկսվել էին այն բանից հետո, երբ մի քանի դերասանուհի հայտնի հոլիվուդցի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին մեղադրել էին ոտնձգությունների եւ բռնաբարությունների մեջ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել էր, որ մտադիր է լրջորեն զբաղվել խորհրդարանում սեռական ոտնձգությունների հարցով։ Մեյը հայտնել էր, որ մեղադրանքներ եւ ապացույցներ ներկայացնելու դեպքում օրենսդիրների նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է