Ուկրաինայում ձերբակալվել է Ավակովի որդին
Ուկրաինայում ձերբակալվել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդի Ալեքսանդրը՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ներկայացուցիչների կողմից անցկացված խուզարկությունից հետո: Այդ մասին հայտարարել է նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան, հայտնում է 112.ua–ն:
«Ալեքսանդրը ձերբակալվել է: Որքանով ես եմ տեղյակ՝ խուզարկությունը ոչ մի արդյունք չի տվել, այդ պատճառով առգրավվել են հեռախոսներ և պլանշետներ: Դա գիտեմ 100 տոկոսով, որովհետև ուղիղ կապի մեջ եմ և շփվում եմ»,- հայտարարել է Կիվան «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
«Նրան ցանկանում են զրկել ազատությունից՝ նախարարին մանիպուլյացիայի ենթարկելու և նրա որոշումների վրա ազդելու հնարավորության համար»,- ընդգծել է նախկին խորհրդականը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն խուզարկություն է անցկացնում Ուկրաինայի ներքին գործերի նախարարի որդու մոտ՝ 2014-2015 թվականներին գերատեսչության կողմից գնված պայուսակների մասին գործի հետաքննության առնչությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է