Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր գործչին՝ իրեն ֆաշիստ բռնակալ անվանելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության խոսնակ Բյուլենթ Թեզջանին՝ իրեն բռնակալ անվանելու համար, այս մասին հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Օրեր առաջ Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում ունեցած ելույթի ժամանակ Թեզջանն Էրդողանին անվանել էր ֆաշիստ բռնակալ:
Իբրահիմ Քալընը նշել է, որ Թեզջանի դեմ դատական գործ է հարուցվել՝ ժողովրդի մեջ ատելություն տարածելու մեղադրանքով: Էրդողանի խոսնակը հայտարարել է, որ Թեզջանի արարքը սազական չէ մայր ընդդիմությանն ու թշնամության դրսևորում է ժողովրդի ընտրության հանդեպ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը քննադատել է Ժողովրդահանրապետականների խոսնակին՝ նրա արածն անարգանք ու անդաստիարակություն անվանելով:
«Սա մեծ անպատկառություն է, անդաստիարակություն, մեծ թշնամանք կա այս ամենի մեջ: Թուրքիայում միակ ֆաշիստական կուսակցությունը հենց ժողովրդահանրապետականներն են, պատմությունը դրա վկան է», - ասել է Բոզդաղը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը