ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունն անվտանգության կարևոր մարտահրավեր է մնում. Վրաստանի պետանվտանգության ղեկավար
2022 թվականին Վրաստանի պետանվտանգության ծառայությունը պետք է պաշտպաներ ազգային շահերը ավելի բարդ և անկանխատեսելի միջավայրում, ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին՝ խորհրդարանում 2022 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս, հայտնում է Առաջին վրացական ալիքը։
Նրա խոսքով՝ 2022 թվականը հատկապես ծանր տարի էր տարածաշրջանի և երկրի համար։ «Ուկրաինայում շարունակվող պատերազմը շատ բարդ իրավիճակ է ստեղծել և տարածաշրջանի շատ երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար՝ դրան կանգնեցնելով սպառնալիքների ու մարտահրավերների առաջ։ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված ռազմական միջամտությունն անմիջական ազդեցություն ունեցավ եվրոպական և համաշխարհային անվտանգության օրակարգի վրա։ Ստեղծված իրավիճակը մատնանշեց այն վտանգները, որոնց բախվել է մեր երկիրն օկուպացիայի և երկրի սոցիալ-քաղաքական կյանքի և կայունության վրա ուժեղացված ճնշման ներքո։
Միևնույն ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող ռազմական հակամարտությունը անվտանգության կարևոր մարտահրավեր է մնում։
Վրաստանի շուրջ բարդ գործընթացներն ու անվտանգության նոր մարտահրավերներն ուղեկցվել են ներքաղաքական լարվածությամբ՝ ներշնչված երկրում ապակառուցողական ուժերից և այն սրելու փորձերով։ Հաշվի առնելով վերը նշված բոլոր և այլ իրադարձությունները՝ 2022 թվականին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ստիպված էր պաշտպանել ազգային շահերը շատ դժվար և անկանխատեսելի միջավայրում»,- նշել է Գրիգոլ Լիլուաշվիլին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը