Կողմերն իրենք պետք է ինչ-որ կարգավորման գան. Միլլերը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին
ԱՄՆ պետքարտուղարն ուղիղ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ, մեր մի շարք պաշտոնյաներ այցելել են տարածաշրջան ոչ միայն վերջին շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում, երբ սկսվել են ռազմական գործողությունները, այլ նաև մի քանի ամիս առաջ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
«Մենք ամեն ինչ արել ենք դիվանագիտական լուծում գտնելու համար, բայց վերջիվերջո չպետք է մոռանալ, որ այստեղ կան երկու կողմեր, որոնք ուղղակի տարաձայնություններ ունեն։ Մենք կարող ենք ամեն ինչ անել նրանց մերձեցնելու համար, բայց, ի վերջո, նրանք պետք է համաձայնեն զրուցել միմյանց հետ և ի վերջո գան ինչ-որ կարգավորման: Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել, շարունակել խաղալ մեր դերը այս գործընթացին աջակցելու գործում»,- ասաց նա։
ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է նաև Արցախում կատարվողում Ռուսաստանի դերի մասին հարցին։
Նրա կարծիքով, Ռուսաստանը վերջին շաբաթվա ընթացքում ոչ մի արդյունավետ դեր չի խաղացել Լեռնային Ղարաբաղում։
«Եղել են դեպքեր, երբ մենք տեսել ենք, որ նրանք նպաստում են բանակցություններին, և մենք ողջունել ենք դա, բայց, իհարկե, անցյալ շաբաթ նրանց դերն այս իրավիճակում արդյունավետ չի եղել», - ասել է նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը