Սասուն Միքայելյանը դրական է արտահայտվել Սեյրան Օհանյանի եւ լայն համագործակցության վերաբերյալ
Սեյրան Օհանյանի հետ մարտական ընկերներ ենք 1990-ականների սկզբից. ոչ ես եմ սուրբ, ոչ ինքը, բայց Սեյրան Օհանյանն ինչ կարողացել է, արել է բանակի համար, ինչքան թույլ են տվել, ինչքան հնարավորություն ունեցել է, արել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը:
Հարցին, թե «Ելքը» պատրա՞ստ է հետընտրական դաշինքների գնալ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի հետ, Միքայելյանը պատասխանեց. «Եթե ընտրարշավի ժամանակ այն դաշինքների գործողություններից երեւա, որ գնում են դեպի ժողովրդավարություն, թե հետընտրական, թե նախընտրական պրոցեսների ժամանակ ամեն ինչ հնարավոր է: Նախընտրական արշավի ժամանակ կերեւա, թե ով ինչ ճանապարհ է ընտրել: Այն դաշինքը, որն ընտրել է ճանապարհը, որը տանում է իշխանափոխություն, համակարգափոխություն, անձամբ ես՝ Սասուն Միքայելյանս, պատրաստ եմ միանալու»:
Հիշեցմանը, որ ժամանակին ինքը հայտարարել էր, որ ճանապարհ չունեն անցնելու այն ուժերի հետ, որոնք առնչություն են ունեցել մարտի 1-ի հետ, Սասուն Միքայելյանը միայն անորոշ ասաց. «Ժամանակը ցույց կտա ամեն ինչ»:


















































Սասուն Միքայելյանի համար «Ելքի» եռյակում տեղ չգտնվեց
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...