Եվս մի կին ուզում է դառնալ Ռուսաստանի նախագահ. Լուսանկարներ
Այսօր հայտնի ռուս լրագրող և իրավապաշտպան Եկատերինա Գորդոնը հայտարարել է, որ մասնակցելու է Ռուսաստանում գալիք նախագահական ընտրություններին: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը առանց ամուսինների կականց երկիր է, և այդ կանայք հաստատ իրենց ձայնը Գորդոնին կտան, որովհետև ինքը, լինելով երկու երեխաների մայր, առանց ամուսնու է դաստիարակում իր երեխաներին, և շատ լավ գիտի այդ կականց պրոբլեմներն ու խնդիրները, և նույնիսկ դրա համար ստեղծել է հատուկ կայք, որը կոչվում է "Гордон для баб". Ըստ դիտորդների, այս լրագրողուհու որոշումը կապված է Քսենյա Սոբակի որոշման հետ: Բանն այն է, որ Սոբակի որոշումը ` մասնակցել գալիք ընտրություններին, խիստ բացասական է ընկավել ռուս հասարակության մեջ: Ռուսական պահպանողական շրջանակները Սոբչակին համարում են խեղկատակ, իսկ դեմոկրատական շրջանակները ` ռուսական "Գեղամյան", ով նպատակ ունի ձայները խլել իրական ընդդիմադիրներից: Եվ ահա այս ֆոնին Եկատերինա Գորդոնը որոշում է կայացրել նույնպես մասնակցել ընտրություններին, որպեսզի Սոբչակի հետ համեմատության մեջ շահեկան կնոջ իմիջ ձեռք բերի:
Zham. am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է