Իրանը դիտարկում է Ռուսաստանի հետ, Հայաստանի միջոցով, էլեկտրաէներգիա փոխանակելու հարցը
ParsToday-ը գրում է․
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն ասել է. «Իրանը դիտարկում է Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման երկու ուղիներ՝ մեկը Ադրբեջանի, մյուսը՝ Հայաստանի և Վրաստանի տարածքներով»:
Երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը հնարավոր է տարածաշրջանային սինխրոն ցանց ստեղծելու պայմանով։ Այս կարգավորումներում բոլոր գեներատորները գտնվում են նույն հաճախականության մեջ:
Մոսկվան և Թեհրանը ամռանը և ձմռանը կավելացնեն էլեկտրաէներգիայի տարանցման ծավալները: Այստեղ կողմերի շահերը համընկնում են, և նրանց կարողությունները լրացնում են միմյանց։ Քանի որ Ռուսաստանը և Իրանը չունեն ցամաքային սահման, անհրաժեշտ է այնպիսի միջնորդ, ինչպիսին Հայաստանն է, Վրաստանը կամ Ադրբեջանը։ Ըստ իրանական կողմի՝ դիտարկվում է երկու տարբերակ՝ Ադրբեջան կամ Վրաստան ու Հայաստան։
Փորձագետների կարծիքով՝ երկրների միջև էներգիայի փոխանակման ոլորտում կայուն համագործակցությունը կարող է հանգեցնել դիվանագիտության և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը