Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեւոն Քոչարյան․ Ամեն տարի անցկացնում ենք մրցաշար՝ նպաստելով առանց խթանիչների սպորտի զարգացմանը (տեսանյութ) Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Արցախցիների խնայողություններրը խլում են առանց նրանց հարցնելու. Արթուր Խաչատրյան Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ կոմիտեի նիստին Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին Ռուսաստանը հուսով է Հայաստանի հետ ունենալ ռեկորդային ապրանքաշրջանառություն՝ 14-16 մլրդ դոլարի «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային Կրեմլը հայտարարել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակի մասին Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Միակը․ Ֆրանսիայի դեսպանը հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը (լուսանկար)

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է Թրամփի դեմ դաշնային գործերըՀայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից էԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով ՋրականումՉեխիայի դեսպանը նստել է աղբատարի ղեկին՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանԼեւոն Քոչարյան․ Ամեն տարի անցկացնում ենք մրցաշար՝ նպաստելով առանց խթանիչների սպորտի զարգացմանը (տեսանյութ)Փաշինյանն ի՞նչ է ասում, ասում է՝ «ուսապարկ եք, ում կուզեմ կբերեմ, ում կուզեմ կհանեմ». Արթուր ԽաչատրյանԻնչու՞ Ադրբեջանում անցկացված կլիմայական համաժողովը չարդարացրեց սպասելիքները. BBC7 միլիոն դրամի թմրամիջոցներ՝ Նար-Դոսի փողոցի տներից մեկում (տեսանյութ)Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամԱրցախցիների խնայողություններրը խլում են առանց նրանց հարցնելու. Արթուր ԽաչատրյանԱրարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ կոմիտեի նիստինԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներինՔաղաքացին ոչ թե դժգոհ է այլ ԱՏՈւՄ է սեփական երկրի իշխանությանը․ Գևորգ ՍտեփանյանՌուսաստանը հուսով է Հայաստանի հետ ունենալ ռեկորդային ապրանքաշրջանառություն՝ 14-16 մլրդ դոլարիՊարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է․ Մհեր ՄելքոնյանԿրակոցներ Երևանում․ պարզվել է՝ կրակողն անչափահաս էԱդելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչ6 տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետական պարտքը գրեթե կրկնապատկել է. Հովհաննես ԱվետիսյանՈղբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն է նախատեսվածՄի շտապեք հավաքել տոնածառը. ինչո՞ւ Ամանորի գլխավոր խորհրդանիշը պետք է մնա մինչև հունվարի 27-ը2025 թվականի Ամանորին սա չկրեք. տարվա խորհրդանիշը կբարկանա և միայն դժբախտություններ կբերիՎիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազայինԿրեմլը հայտարարել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակի մասինԱնթալիայում վայրէջք կատարելիս ռուսական ինքնաթիռում հրդեհ է բռնկվելՋոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետըԼրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆՄիակը․ Ֆրանսիայի դեսպանը հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը (լուսանկար)Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը․ Լիլիթ ԳալստյանՍերգեի և Նարեկի հետ զրուցել ենք անցած ուրբաթ օրը, մինչև աղմկահարույց հրաժարականները. Լևոն ՔոչարյանՌուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ ԿոպիրկինՀայաստանում սպասվում է փոփոխական եղանակՓաստորեն, իր բերանով ասաց, որ պատերազմը ու պարտությունը ինքն ա սադրել․ Քրիստինա ՆազարյանՀայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինըԿալիֆոռնիայում ձերբակալել են սեփական մահը բեմականացրած թմրաբարոնինՄեսսին կարոտում է ԲարսելոնանԶելենսկու «պատասխան հարվածը»Լուկաշենկոն պատմել է իր մտավախությունների մասինԼեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներինԲա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա ՀովսեփյանԴժբախտ պատահարի հետևանքով մահացել է կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ ՂազարյանըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ ԼավրովՇոլցը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառումըԳեներալ Կարակաևը Պուտինի հետ խորհրդակցությունում. ռուսական «Орешник»-ն ի վիճակի է թիրախներ խոցել ամբողջ ԵվրոպայումԵրևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com
Մամուլ

Միջազգային տարբեր դերակատարներ շարունակում են Ալիևին համարել «վստահելի գործընկեր»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերի քննարկումների հիմնական թեմաներից մեկը Հակարիի կամրջի մոտից արցախցի Վագիֆ Խաչատրյանին առևանգելու հարցն է, որին Բաքուն ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ է առաջադրել։ Սակայն այստեղ խնդիրը նույնիսկ կոնկրետ Խաչատրյանի անձը չէ, հարցն ավելի գլոբալ է և վերաբերում է Ադրբեջանի ահաբեկչական բնույթին ու այդ երկրի ղեկավարի հանցագործ էությանը:

Նորություն չէ, որ Ադրբեջանը ցանկացած պահի նման գործողությունների կարող է դիմել։ Պատերազմից նույնիսկ երկուսուկես տարի անց այդ երկիրը ոչ միայն հրաժարվում է հանձնել գերիներին, այլև Բաքվում նրանց դատում են տարբեր շինծու հոդվածներով։ Ու ընդհանրապես, մարդկանց գերեվարման ու խոշտանգման հարցում Ադրբեջանը մնում է անգերազանցելի։ Անցած տարի նաև ականատես եղանք գերիների դաժան սպանության տեսարանների։ Ներկայում էլ Արցախի 120 հազար բնակչությունն է պատանդ դարձել Բաքվի ձեռքում։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ հերոսի իդեալը խտացված է քնած մարդուն կացնահարածի կերպարի շրջանակներում։ Իսկ հումանիզմը և մարդու իրավունքները Ադրբեջանի համար միշտ էլ մերժված են եղել։

Բաքուն իր բարբարոսական գործելակերպով նույնիսկ գերազանցում է միջնադարյան վայրագությունները ու ընդհանրապես համեմատելի է ամենաահաբեկչական կազմակերպության հետ։ Քաղաքակրթություն ասվածը լիովին խորթ է Բաքվի համար։ Ինչպես հատուկ է ահաբեկչական խմբավորմանը, մարդկանց սպանելը Ադրբեջանի համար «պատվաբեր» գործ է։ Դեռ չենք խոսում հայկական մշակութային հուշարձաններն ու գլուխգործոցները պղծելու և ոչնչացնելու մասին։ Ադրբեջանում հայատյացությունը հասել է հիվանդագին մակարդակի։ Բայց հայատյացությունը միանգամից չի ձևավորվել և տարիների քարոզչության ու հատուկ քաղաքականության արդյունք է, որը տարվել է երկրի ղեկավարության կողմից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանգնած է հայատյացությունը պետական քաղաքականության մակարդակի հասցնելու հիմքերում։ Իր բռնապետական իշխանությունը պահպանելու ու ադրբեջանական հասարակությանը ստրկացված վիճակում պահելու նպատակով Ալիևը ամեն անգամ օգտագործում է հայությանը՝ որպես թշնամու կերպար։ Հայերի նկատմամբ ատելության բորբոքումն ադրբեջանցիների մեջ տեղի է ունենում ամենավաղ տարիքից՝ դպրոցական նստարանից։ Իսկ այս ամենն ադրբեջանական հասարակության մեջ հող է նախապատրաստում, որպեսզի Ալիևի գիտությամբ իրագործվեն ամենատարբեր ու դաժան հանցագործությունները։

Ադրբեջանի բռնապետ նախագահի ուսերին են դարսված Արցախի ու Հայաստանի նկատմամբ իրագործված պատերազմական հանցագործությունները։ Նույնիսկ փորձագիտական շրջանակներում են Ալիևին դիտարկում որպես միջազգային հանցագործի, որին սպասում է Սադդամ Հուսեյնի ճակատագիրը։ Ինչպես ժամանակին Սադդամ Հուսեյնին էր թվում ծովը ծնկներից, այնպես էլ Արցախյան երկրորդ պատերազմից հետո նույնը Ալիևին է թվում։ Պատահական չէ նաև, որ իրանցի բարձրաստիճան զինվորականները զուգահեռներ են տանում Հուսեյնի ու Ալիևի միջև ու վերջինիս հորդորում չկատարել նույն սխալները, ինչ կատարել է Հուսեյնը։ Հայաստանն էլ քննարկում է Միջազգային քրեական դատարանի ստատուտը վավերացնելու հարցը, որպեսզի հնարավոր լինի Ալիևին կանգնեցնել միջազգային դատարանի առաջ։

Ամենազարմանալին այն է, որ միջազգային հանրությունն աչք է փակում Ադրբեջանի այնպիսի գործողությունների առաջ, որոնց արդյունքում Արցախում հումանիտար աղետ է, բնակչությունը զրկված է տարրական իրավունքներից ու սովամահության է մատնված։ Չնայած հանցագործությունների աղաղակող փաստերին՝ միջազգային տարբեր դերակատարներ շարունակում են Ալիևին համարել «վստահելի գործընկեր»։ Իսկ Ադրբեջանի գործողությունների դատապարտումները դատարկ հայտարարություններից այն կողմ չեն անցնում։ Միջազգային հանրությունը կոնկրետ աչք է փակում Ալիևի հանցագործությունների առաջ և հանուն ադրբեջանական էներգառեսուրսների մատակարարման արցախահայությանը դնում զոհասեղանի վրա։

Նույնիսկ Հայաստանում հավատարմագրված դեսպանները և դեսպանատան ներկայացուցիչները վերջերս ժամանեցին Կոռնիձոր՝ հեռվից տեսնելով, թե ինչպես են հումանիտար բեռներով բեռնատարները ճանապարհին կանգնած մնացել, ու ադրբեջանական կողմը թույլ չի տալիս անցնել։ Բայց այդպես էլ դրան որևէ կոնկրետ արձագանք չհետևեց։ Փաստացի Հայաստանում դիվանագիտական ներկայացուցիչներ ունեցող պետությունները չտեսնելու են տալիս Ադրբեջանի վայրագ գործողությունները, ինչն ավելի է ոգևորում Ալիևին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում