Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կրկնել է Աղդամի ճանապարհի օգտագործման առաջարկը
Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նորից հնչեցրել է Աղդամի ճանապարհի օգտագործման առաջարկը արցախահայերի մատակարարման համար, տեղեկացրել է APA-ն։
Հուլիսի 17-ի հանդիպման ժամանակ ընդգծվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի շրջանակում, բարիդրացիության, բարեկամության եւ փոխըմբռնման պայմաններում։ Մասնավորապես, հաղորդման համաձայն՝ նշվել է, որ Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային փոխգործակցության հռչակագրին համապատասխան՝ երկու երկրները կառուցում են իրենց հարաբերությունները անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա։
«Նշվել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մեկնությունը հայկական կողմից չի համապատասխանում նշված շրջանակներին։
Ընդգծվել է, որ հայտարարությունները, թե «Լաչին» սահմանային անցակետի գործունեության հետ կապված՝ իբր դժվարացել է «լարված հումանիտար իրավիճակը», խեղաթյուրում են իրականությունը»,- նշվել է հաղորդագրությունում։
Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ստեղծել է պայմաններ «Լաչին» անցակետով հայ բնակչության անցման համար։ «Միեւնույն ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի հայյ բնակիչների պահանջների բավարարման համար հնարավոր է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) ճանապարհի օգտագործումը»,- նշվել է հաղորդագրությունում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը