ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանի դեմ գործողություններ է սկսում
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին պաշտոնապես իրազեկել է իրավաբանական գործողություններ սկսելու մասին, քանի որ անհրաժեշտ է ապահովել Իլքար Մամեդովի գործով ՄԻԵԴ որոշումների կատարումը։
Turan գործակալության հաղորդմամբ՝ Նախարարների կոմիտեի նիստի ավարտին արված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Մամեդովի կալանքն ու երկարաժամկետ բանտարկությունն ուղեկցվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտումով։ Դատարանը մասնավորապես նշել է, որ ընդդիմադրին հալածելու եւ ձերբակալելու փաստացի նպատակն է եղել նրան լռեցնելու փորձը կամ կառավարությանը քննադատելու համար պատժելը։ Այսօրվա դրությամբ ՄԻԵԴ–ը այդ կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված խախտում է ընդունել 5 անձանց նկատմամբ, որոնցից բոլորը, Մամեդովից բացի, ազատ են արձակվել։
Մամեդովն ավելի քան 3 տարի անց դեռ բանտում է մնում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը