Մոսիյչուկի սպանությամբ Քադիրովն էր շահագրգռված. Ուկրաինայի ՆԳՆ
Ուկրաինայի ՆԳ նախարարությունում կարծում են, որ ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկի մահափորձը «ռոսական հետք» ունի, իսկ նրա սպանությամբ շահագրգռված էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը: Այս մասին «112 Украина»-ին տված մեկնաբանության մեջ նշել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Իվան Վարչենկոն:
Նրա խոսքով՝ Քադիրովը կարող էր կապ ունենալ ժողպատգամավորի մահափորձի հետ, քանի որ 2014 թվականին նրան սպանությամբ է սպառնացել:
«Շատ վարկածներ են հնարավոր: Պատվիրատուն մեկն է՝ ՌԴ: Կոնկրետ ապացույցներ կան, որ կարող են հաստատել, թե ովքեր էին շահագրգռված, մասնավորապես՝ Ռամզան Քադիրովի 2014 թվականի հայտարարությունները, որոնցում նա բացահայտ խոսում է Մոսիյչուկին եւ նրա մի քանի գործընկերներին սպանելու մտադրության մասին: Քննությունը դիտարկում է եւ պետք է դիտարկի նաեւ այլ վարկածներ, սակայն կարծում եմ, որ հիմա ապացուցողական հիմքը բավարար է, որպեսզի առաջնային վարկածներից մեկը համարվի ռուսաստանյան պատվիրատուի վարկածը: Չեմ բացառում, որ կարող էին լինել զանազան կատարողներ»,- հայտարարել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է