Մերկելը հանդիպել է Թուրքիայում կալանավորված գերմանական Die Welt-ի թղթակցի կնոջ հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է գերմանական Die Welt պարբերականի թղթակից, 8 ամիս շարունակ Թուրքիայում կալանքի տակ պահվող Գերմանիայի քաղաքացի Դենիզ Յուջելի կնոջը՝ Դիլեք Մայթյուրք Յուջելին, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նշվում է, որ Մերկելը տեղեկություններ է ստացել Դենիզ Յուջելի վիճակի և դատական գործընթացի մանրամասների մասին: Հայտնի է, որ Գերմանիայի կանցլերի և Դիլեք Մայթյուրք Յուջելի հանդիպումը տեղի է ունեցել Բունդեսթագի շենքում գտնվող Մերկելի գրասենյակում:
Ավելի վաղ Մերկելը Յուջելի կալանավորումն անվանել էր ցավալի ու հիասթափեցնող, իսկ թուրքական դատարանի որոշումը՝ չափից դուրս կոշտ՝ հիշեցնելով, որ Յուջելն ինքնակամ էր ներկայացել ոստիկանություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ գերմանական Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է