Սաակաշվիլին գիշերն անցկացրել է վրանում՝ Ռադայի շենքի առաջ (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այս գիշերն անցկացրել է Ուկրաինայի գերագույն ռադայի շենքի մոտ խփված վրանում: Այդ մասին նա հայտարարել է Facebook-ում հրապարակված տեսաուղերձում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սաակաշվիլին դուրս գալիս վրանից և խոսում ուկրաիներեն՝ «Доброго ранку» («Բարի լույս»):
«Ես այս գիշերն անց եմ կացրել Գերագույն ռադայի առաջ՝ վրանում: Այնտեղ, որտեղ հավաքվել են մարդիկ և սպասում են նոյեմբերի 7-ին, երբ Գերագույն ռադան պետք է ընդունի երեք խոստացած օրենքները՝ համակարգի փոփոխության համար առաջին քայլերն անելու համար»,- հայտարարել է նա:
Նա նաև հրավիրել է ուկրաինացիներին գալ դասախոսությունների, սեմինարների և ընդհանուր հավաքների, որոնք անցկացնելու են իր աջակիցները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հրաժարվել է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակ տրամադրել: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ այդկերպ այժմ բացակայում են հանգամանքները, որոնք թույլ չէին տալիս արտաքսել կամ արտահանձնել Սաակաշվիլիին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս:
Սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան էր խնդրել Ուկրաինայից սեպտեմբերի 11-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է