Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային

Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին
Աշխարհ

Մենք ունենք միմյանց կարիքը. Ֆեդերիկա Մոգերինի

2017 թվականի հոկտեմբերի 25-ից 27-ը Եվրոպական Միության Խորհրդում Էստոնիայի նախագահության հովանու ներքո Տալլինում կայանում է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 9-րդ տարեկան համագումարի հետ մեկտեղ:

«Շոշափելի արդյունքների ապահովում մարդկանց համար. Արեւելյան գործընկերությունը 2020 թվականին եւ դրանից հետո» անվանումով եռօրյա միջոցառումը կկենտրոնանա Արեւելյան գործընկերության քաղաքականության ապագայի եւայդ երկրներում պատշաճ կառավարման բարելավման գործում քաղաքացիական հասարակության ներդրման վրա:

Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Արեւելյան գործընկերության երկրներում խիստ անհրաժեշտ բարեփոխումների լավագույն հովանավորն ու հսկիչն են: Նրանք ձայնն են ընդդեմ կոռուպցիայի եւ հանուն թափանցիկության: Նրանք նաեւ անփոխարինելի ուժ են մեր ամենօրյա աշխատանքի բազմապիսի ուղղություններում՝սկսած կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարից, վերջացրած մեդիա միջավայրի բարելավումով: Մենք գործընկերներ ենք եւ ունենք միմյանց կարիքը՝մեր ընդհանուր նպատակներին հասնելու ու Արեւելյան գործընկերությունն իր հանգրվանին հասցնելու համար»:

Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն իր խոսքում ընդգծել է. «Մենք կատարում ենք մեր՝ քաղաքացիական հասարակությանն ընդլայնված աջակցություն ցուցաբերելիս սոցիալական նորարարությունների միտումներին հետեւելու խոստումը: Քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարների հետ գործընկերությունը, ուժեղ առաջնորդությունը եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառավարչական դերի բարձրացման առավել արդյունավետ գործիքները մեր վերափոխված գործիքակազմի մասն են: Արեւելյան գործընկեր երկրներում քաղաքացիական հասարակությունը, գործընկեր կառավարությունների հետ մեկտեղ, մեզ ավելի կմոտարկի քաղաքացիների հետ այն ոլորտներում, որոնք նշանակալի են վերջիններիս կյանքում փոփոխություններ մտցնելու տեսանկյունից»:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Հենադի Մակսակն ասել է. «Քաղաքացիական հասարակությունն հավատում է Արեւելյան գործընկեր երկրների՝ ընդհանուր արժեքների, օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների հարգանքի ու հանրային հաշվետվողականության վրա հիմնված եվրոպական ապագային: Անչափ կարեւոր է քաղաքացիական հասարակության համար ստեղծել բարենպաստ միջավայր, ինչը թույլ կտա վերջինիս ներգրավվել բարեփոխումների օրակարգում»:

Համաժողովը մասնակիցների համար հարթակ կծառայի՝ քննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝պատշաճ կառավարումը, կառավարությունների ու քաղաքացիական հասարակության միջեւերկխոսությունը, կառավարության թափանցիկության խթանման նպատակով տեխնոլոգիաների օգտագործումը եւ տնտեսական զարգացման ներառական մոտեցումները: Քննարկումների առանցքում կլինի նաեւ քաղաքացիական հասարակության դերը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի եւ մեդիագրագիտության զարգացման հարցերում:

Մասնակիցները կընդունեն Քաղաքացիական հասարակության հռչակագիր՝ սահմանելով հետագա ժողովրդավարական զարգացման հիմնական խոչընդոտները եւ ներկայացնելով հստակ առաջարկություններ առ այն, թե կառավարություններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ինչպես կարող են գործակցել՝ այդ խոչընդոտները հաղթահարելու նպատակով:

Քաղաքացիական հասարակությանն ուղղված Եվրոպական Միության աջակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել Արեւելյան գործընկեր երկրներում հանրային հաշվետվողականության բարձրացման, մարդու իրավունքների հարգանքի եւ տեղական զարգացման գործում: 2014 – 2016 թվականներին Եվրոպական Միությունը ամբողջ տարածաշրջանում ֆինանսավորվել է ավելի քան 260 նոր նախագիծ՝ ընդգրկելով ավելի քան 600 կազմակերպությունների:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպական Միության Խորհրդում Էստոնիայի նախագահության, Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի եւ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից, քաղաքացիական հասարակության տարածաշրջանային հարթակ է, որը նպատակ ունի խթանել եվրոպական ինտեգրմանը եւ նպաստել բարեփոխումներին ու ժողովրդավարական փոխակերպումներին տարածաշրջանում:

Համաժողովն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ որպես Արեւելյան գործընկերության գագաթաժողովին կից միջոցառում, որն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: