Ռուսաստանում ադրբեջանցի գործարարի են սպանել
ՌԴ Սարատով քաղաքում անհայտ անձը սպանել է ադրբեջանցի գործարար, «Возрождение-КДМ» ընկերության տնօրեն Ջեյհուն Ջաֆարովին։ Այդ մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության մամուլի ծառայությունից, հայտնում է saratov.sledcom.ru-ն։
«2017 թվականի հոկտեմբերի 24-ի երեկոյան իրավապահ մարմինները Սարատովի Զոոլոգիչեսկայա փողոցում գտնվող մասնավոր սեփականության մոտակայքում կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով 55-ամյա ձեռնարկատիրոջ մարմնի հայտնաբերման մասին հաղորդում են ստացել»,- ասված է հաղորդագրությունում:
Ջաֆարովի վրա կրակել են, երբ նա դուրս գալիս է եղել ավտոմեքենայից:
Հաղորդվում է, որ դեպքի վայր է ժամանել Սարատովի ադրբեջանական համայնքի առաջնորդ Վլադիմիր Մուրադովը, որը համայնքի ակտիվ բարերար Ջաֆարովի ընկերն էր:
Նշվում է, որ Ջաֆարովը «Սարատովի մարզի շրջանային ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարություն» կազմակերպության հիմնադիրներից մեկն էր:
Ինչպես հայտնում է «Վզգլյադ-Ինֆո» գործակալությունը, նախնական տվյալներով՝ սպանությունը պատվիրված է եղել, և այն իրականացրել է վարձու մարդասպանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է