Էրդողանն արձագանքել է Օսման Քավալայի ձերբակալությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հոկտեմբերի 19-ին ձերբակալված Օսման Քավալայի հետքը երեւացել է մի շարք մութ իրադարձություններում։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, թե իրավապահները պարզել են, որ Օսման Քավալայի հետ կապված բացահայտումներում նրան են տեսնում Թաքսիմի դեպքերի հետեւում, ինչպես նաեւ ֆիքսվել են նրա կողմից ֆինանսավորումներ որոշակի ուժերին։
Նշենք, որ հայտնի էր դարձել, ոչ «Անատոլիայի մշակույթ» ՀԿ-ի նախագահ, հայտնի թուրք գործարար Օսման Քավալային ձերբակալել են գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով՝ հեղաշրջման փորձի գործի շրջանակներում։
Հայտնի է դարձել Թուրքիայում Օսման Քավալայի ձերբակալման պատճառը
Նրա հիմնադրած «Անատոլիայի մշակույթ» (Anadolu kultur) ՀԿ-ն ֆինանսավորում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակույթի․․․
Թուրքիայում հայ եւ ազգային մյուս փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալայի ձերբակալությունն իրականացվել է 2016-ի հեղաշրջաման փորձի գործի շրջանակներում։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet-ը, հայտնի է դարձել, որ Օսման Քավալան ձերբակալվել է գյուլենականների հետ կապ ունենալու մեջ կասկածանքով 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման գործի շրջանակներում։
Նշենք, որ Օսման Քավալան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։
Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։
Նրա հիմնադրած «Անատոլիայի մշակույթ» (Anadolu kultur) ՀԿ-ն ֆինանսավորում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակույթի եւ իրավունքների հետ կապված բազմաթիվ նախագծեր։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը