Հունիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում
Քիշնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հունիսի 12-ին տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը` Բրյուսելում, կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Այս մասին Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: