Կինը սպանել է ամուսնուն, իսկ հետո նրա հետ պառկել եւ քնել
Ռուսաստանի Մագնիտագորսկ քաղաքում արյունոտ հանցագործություն է կատարվել: Այն իրականացրել է քաղաքի բնակչուհիներից մեկը:
Բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, որին սպանել է նրա կինը: Իրավապահները պարզել են, որ վաղ առավոտից ամուսնական զույգը ոգելից խմիչքներ է օգտագործել, իսկ հետո սկսել են վիճել:
Ծեծից խուսափելու համար կինը դուրս է վազել բնակարանից եւ հայտնվել ընդհանուր միջանցքում: Այնտեղից նա զանգահարել է մորը եւ քրոջը, բողոքելով ամուսնուց: Որոշ ժամանակ անց, համոզվելով, որ ամուսինն արդեն քնել է, նա վերադարձել է բնակարան:
Տղամարդը խոհանոցից հնչող ձայներից արթնացել է եւ կրկին շարունակել վեճը: Հարբած կինը հրել է ամուսնուն, գցել բազմոցի վրա եւ երկու անգամ հարվածել դանակով, պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:
Քիչ հետո տուն են գալիս կնոջ մայրը եւ քույրը: Նրանք անարգել ներս են մտնում, քանի որ տան դուռը բաց է լինում: Մտնելով ներս նրանք տեսնում են, որ ամուսիններն ամբողջովին մերկ պառկած են բազմոցին եւ քնած են: Փորձելով արթնացնել զույգերին, նրանք պարզում են, որ տղամարդը սպանված է:
Top-News.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...