Ավստրիայի ապագա կանցլեր Կուրցը հրաժարվել է համբուրվել Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ (տեսանյութ)
Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կրելուց հետո երկրի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել՝ Եվրոպական միության գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպման ժամանակ վերջինս բարևելու պահին ցանկացել է համբուրել Կուրցին, սակայն Կուրցը հրաժարվել է համբուրել նրան՝ սահմանափակվելով ձեռքսեղմումով:
Հիշեցնենք, որ Ավստրիայի աջակողմյան Ժողովրդական կուսակցության 31-ամյա առաջնորդ Սեբաստիան Կուրցը հայտարարել է հոկտեմբերի 15-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է