Եվրահանձնաժողովը պաշտպանում է Մադրիդի քայլերը Կատալոնիայի ճգնաժամի հարցում
Եվրահանձնաժողովը պաշտպանում է Իսպանիայի կառավարության սահմանադրական միջոցները Կատալոնիայի ճգնաժամի հարցում։ Այս մասին ասել է Եվրամիության գործադիր կոլեգիայի ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այդ միջոցները տեղավորվում են սահմանադրական համատեքստում»,– ասել է նա՝ լրագրողի հարցին ի պատասխան։
Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը արտահերթ նիստի ժամանակ միջոցներ է մշակել կատալոնական ճգնաժամը հաղթահարելու համար։ Դրանցից մեկը կլինի ինքնավարության ժեներալիտետի ղեկավարին, նրա տեղակալին եւ խորհրդականներին պաշտոնից ազատելը, 6 ամսվա ընթացքում տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Այս միջոցները պետք է հաստատի Իսպանիայի Սենատը։
Ավելի վաղ Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել էր, որ Կատալոնիայի իրավունքների սահմանափակման ագրեսիվ քաղաքականությունն իրականացվում է Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի աջակցությամբ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Պուչդեմոնին Իսպանիայում կամ կդատեն կամ չեն դատի
Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց․ նոր վարչապետը կլինի սոցիալիստ Պեդրո Սանչեսը
Գերմանիայի դատարանը երկարաձգել է Կառլես Պուչդեմոնի կալանքը
Գերմանական դատարանը այսօր կսկսի քննել Կարլես Պուչդեմոնի`Իսպանիա արտահանձնման հարցը
Կատալոնիայի խորհրդարանը բողոքարկել է Մադրիդի՝ տարածաշրջանային ճգնաժամի հաղթահարման միջոցառումները
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է