Նյու-Յորքի բնակիչներին կստիպեն քառորդ չափով կրճատել աղի օգտագործումը
Նյու-Յորքի իշխանությունները կսահմանափակեն սննդամթերքներում առկա աղի պարունակությունը: Առողջապահության քաղաքային դեպարտամենտը հրապարակել է նորմատիվներ, նշելով թե որքան աղ պետք է պարունակեն պատրաստվող կերակրատեսակները և պահածոյացված մթերքները:
Քաղաքային այս ծրագրին, որը կրում է > անվանումը, միացել են առողջապահական մի քանի տասնյակ կազմակերպություններ: Ծրագրի նպատակն է 5 տարվա ընթացքում 25 տոկոսով նվազեցնել աղի օգտագործման քանակը, մասնավորապես` 20 տոկոսով գետնանուշի կարագի մեջ, 25 տոկոսով հացաբուլկեղենի մեջ, 30 տոկոսով աղցանները համեմելու նյութերի մեջ և 40 տոկոսով` պահածոյացված մթերքների մեջ:
Սակայն, ի տարբերություն յուղերի պարունակության սահմանափակման, ինչպես նաև հասարակական սննդի մատուցման պարտադիր կանոնների, որն է նշել պատրաստված սննդամթերքների կալորիականությունը, արտադրողները կամովին սկզբունքով պետք է նվազեցնեն իրենց արտադրատեսակներում առկա աղի պարունակությունը:
Նյու-Յորքի քաղաքապետի խորհրդականի` Թոմաս Ֆարլիի խոսքերով վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ներկայումս ամերիկացիների օգտագործված աղի քանակը 2 անգամ գերազանցում է նորման: Նա նաև հավելեց, որ աղի օգտագործման չարաշահումը հանգեցնեում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների` մասնավորապես աթերոսկլերոզի առաջացմանը:
Ֆարլին նաև հավելեց, որ շատ հաճախ սպառողները հնարավորություն չեն ունենում նվազեցնել իրենց օգտագործած աղի քանակը, քանի որ տվյալ նյութի մեծ մասը նրանք ստանում են պատրաստի սննդի միջոցով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է