Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ
Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին միանալու մասին, որը պետք է միավորի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստսանի երկաթգծերը, հայտնում է kommersant.ru-ն: Բանակցությունների մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Խան Մոհմանդը:
«Ադրբեջանի նախագահի վերջերս Պակիստան կատարած այցի ժամանակ կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը պակիստանյան Գվադար նավահանգստի հետ, իսկ այնուհետ Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի հետ միացնելու մասին հարցը: Քանի որ դա կապահովի Չինաստանին Ադրբեջանի սերտ հասանելիությունը»,- հայտարարել է դեսպանը:
Նրա խոսքով՝ երբ պատրաստ լինի Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհը, Ադրբեջանը կստանա Պակիստանի հետ ուղիղ երկաթուղային կապ, քանի որ Ադրբեջանը և Իրանն արդեն կապված են երկաթուղային ճանապարհով:
«Գործընթացի ավարտից հետո կսկսվի Ադրբեջանում, Իրանում և Պակիստանում առևտրի զարգացման գործընթաց»,- հայտնել է Սաիդ Խան Մոհմանդը:
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը նախատեսված է Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ միացնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է