Թայվանում ոչ առողջարար սննդի վրա հարկ կսահմանվի
Թայվանի իշխանությունները պլանավորում են հարկ սահմանել ոչ առողջարար սննդի վրա, որպեսզի բնակչությանը դրդեն սնվել լիարժեք և չափավոր` այսպիսով նվազեցնելով ճարպակալման հիվանդացությունը: Աշխարհում նմանատիպ տուրքի տեսակ դեռ չկա:
Առողջություն քարոզող թայվանյան բյուրոն զբաղվում է համապատասխան նախագծի մշակմամբ, ըստ որի ոչ առողջարար սննդի վրա տուրք կսահմանվի, ինչպես օրինակ շաքար պարունակող հյութերը, արագ սնունդ, հրուշակեղենը և ոգելից խմիչքները:
Բյուրոյի տնօրեն Չյու Շուտիի խոսքերով օրինագիծը խորհրդարանում քննարկման կդրվի 2010 թվականին և կարող է մտնել ուժի մեջ 2011 թվականին: Աշխարհի ոչ մի երկրում դեռ նման օրինագիծ չի կազմվել:
Ինչպես պարզաբանեցին բյուրոյի ներկայացուցիչները, նոր հարկի ներդնման պատճառը հանդիսանում է ճարպակալմամբ հիվանդացության կայուն, անշեղ աճը: Տայվանում երեխաների 25-30 տոկոսը տառապում են ճարպակալությունից, ինչը խիստ ծանրաբեռնում է առողջապահական համակարգը:
Բյուրայի ներկայացուցիչները հուսով են, որ այս օրինագծի ընդունումը խթան կհանդիսանա, և մարդիկ կսնվեն առողջ սննդով, իսկ արտադրողները կձգտեն առողջ սնունդ արտադրել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է