ԱՄՆ-ը Պաղեստինին կոչ է արել ճանաչել Իսրայելը
ԱՄՆ-ը Գազայի հատվածի նկատմամբ Պաղեստինի ազգային վարչակազմի լիակատար վերահսկողության վերականգնման կոչ է անում և պահանջում է, որ այդ վարչակազմի ձևավորած ցանկացած կառավարություն ճանաչի Իսրայելը՝ պարտավորեցնելով զինաթափել բոլոր ռազմական միավորումներին իր տարածքում: Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է միջազգային բանակցությունների հարցերով ամերիկացի ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլատը:
Նա մեկնաբանել է տասնամյակների հակամարտությունը հարթելու մասին ՀԱՄԱՍ և ՖԱԹՀ շարժումների պայմանավորվածությունը, որոնք իշխում են համապատասխանաբար Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին:
«Բոլոր կողմերը համաձայն են, որ Պաղեստինի վարչակազմը պետք է հնարավորություն ունենա ստանձնելու լիակատար, իրական և առանց խոչընդոտի պատասխանատվություն քաղաքացիական ոլորտի և Գազայի հատվածում անվտանգության հարցերի համար, և որ մենք միասին աշխատենք այնտեղ ապրող պաղեստինցիների համար հումանիտար իրավիճակի լավացման ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում:
«ԱՄՆ-ը նորից հայտարարում է «քառյակի» սկզբունքներին հավատրամության կարևորության մասին՝ պաղեստինյան ցանկացած կառավարություն պետք է միանշանակ և ուղիղ կերպով հայտարարի բռնությունից հրաժարվելու մասին, ճանաչի Իսրայել պետությունը, նախորդ համաձայնությունները և պարտավորությունները կողմերի միջև, այդ թվում՝ ահաբեկիչների զինաթափման մասին, և հավատարմություն հայտնի խաղաղ բանակցություններին»,- ասել է Գրինբլատը:
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ընդունի այս պահանջները, եթե ուզում է «որևէ դեր խաղալ պաղեստինյան կառավարությունում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է