Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում պայթեցվել է ոստիկանության շենքի դուռը
Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Շվեդիայի հարավային մասում գտնվող Հելսինգբորգ քաղաքում անհայտ անձինք պայթեցրել են ոստիկանության մուտքի դուռը: Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում անելով քաղաքի ոստիկանության կայքին:
«Ոստիկանական բաժանմունքի դուռը պայթեցվել է, զգալի վնաս է հասցվել: Անհայտ է՝ ինչ է պայթեցվել: Նախնական տվյալների համաձայն՝ տուժածներ չկան», - ասվում է կայքում:
Նշվում է, որ տեխնիկներն արդեն զննել են դեպքի վայրը, և դրա վերլուծությամբ շարունակում են զբաղվել դատաբժշկական փորձագետները:
Շվեդիայի ռադիոյի հաղորդմամբ՝ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մասամբ կոտրվել են ոչ միայն ոստիկանական բաժանմունքի, այլ նաև հանդիպակաց շենքի պատուհանների ապակիները:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ պայթյունի նախօրեին որևէ սպառնալիք իրենք չեն ստացել: Ձերբակալվածներ դեռևս չկան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է