Բաքուն Մոսկվային մեղադրում է հայկական մեքենայի գնդակոծման փաստերն աղավաղելու եւ ոչ ստույգ տեղեկություն» տարածելու մեջ
Բաքվում Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել են Լեռնային Ղարաբաղում ոստիկանության մեքենայի գնդակոծման մասին «փաստերն աղավաղելու եւ ոչ ստույգ տեղեկություն տարածելու մեջ։
Բաքուն այդ կերպ ոչ միայն փորձում է «հիմնավորել» դիվերսիայի փաստը, այլեւ ստեղծել «տեղեկատվական պատրվակ» հետագա ագրեսիվ գործողությունների համար, ինչպես նաեւ նախադրյալներ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորակազմը դուրս բերելու եւ էթնիկ զտումներ իրականացնելու համար։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն աղավաղել է փաստերը եւ իր տեղեկագրում տարածել ոչ ստույգ տեղեկություն զինված միջադեպի մասին, որը տեղի է ունեցել կիրակի, մարտի 5-ին, Խանքենդի-Խալֆալի-Թուրշսու ճանապարհին»,- նշվել է ադրբեջանական գերատեսչության հայտարարությունում։ Գերատեսչությունը նշել է, որ «մարտի 5-ին օպերատիվ տեղեկատվության հիման վրա Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նախաձեռնել են հայկական զորամասերի, որոնք անօրինական ռազմական փոխադրումներ են կատարում Հայաստանից, մեքենան կանգնեցնելու եւ ստուգելու փորձ»։
«Մեքենային մոտենալիս ադրբեջանցի զինվորականների դեմ ավտոմատ զենքից կրակ է բացվել մեքենայում գտնվող հայկական զինված խմբի անդամների կողմից, ինչի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի երկու զինծառայող, մեկը վիրավորվել է։ Այդ հայ զինծառայողներին, որոնք զենք ու զինամթերքով էին զինված, որպես միլիցիայի աշխատակիցներ ներկայացնելը, որոնք «անձնագրային-վիզային» ծառայություն էին իրականացնում, ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծավորություն»,- նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, տարածված տեղեկությունը ռուս խաղաղապահ զորակազմի կողմից տրամադրված առաջին օգնության եւ վիրավոր ադրբեջանցի զինվորականին տարհանելու մասին չի համապատասխանում իրականությանը, նշել է Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ն։ «Զոհվածների եւ վիրավորի տարհանումը միջադեպի շրջանից իրականացրել են ադրբեջանցի զինծառայողները»,- ընդգծել են գերատեսչությունում։ Գերատեսչության տվյալներով՝ «հակառակ Եռակողմ հայտարարության դրույթների՝ Հայաստանը շարունակում է զենք, զինամթերք, ռազմական այլ տեխնիկա մատակարարել անօրինական հայկական զինված կազմավորումներին Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում, ինչպես նաեւ կադրային փոխատեղում կատարել։ Նման անթույլատրելի դեպքերն անհապաղ կանխելու համար ռուս խաղաղապահ զորակազմը պետք է կատարի իր պարտավորությունները»։
«Մեկ անգամ եւս նախազգուշացնում ենք. Հայաստանի կողմից ռազմական նշանակության բեռների տեղափոխումն Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ուղարկումը եւ ռոտացիան պետք է մեկընդմիշտ դադարեցվեն, իսկ հայկական զորքերը՝ լիովին դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպած կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայկական անօրինական զինված կազմավորումների զինաթափման եւ չեզոքացման ուղղությամբ՝ դրա համար բոլոր հնարավորություններն օգտագործելով»,- նշվել է պաշտպանության նախարարության հայտարարությունում։ Հայաստանի նման գործողությունները գնահատվում են որպես ռազմական ագրեսիայի շարունակություն, հայտարարել են պաշտպանական գերատեսչությունում։ «Տեղի ունեցած իրադարձությունները եւ Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածք անօրինական ռազմական փոխադրումների շարունակումը մեկ անգամ եւս հաստատում են ադրբեջանական տարածքում, Լաչինի ճանապարհին վերահսկողության ռեժիմի ապահովման անհրաժեշտությունը»,- նշել է ՊՆ-ն։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը