«Ալիևը ղալաթ է անում, երբ հայ ժողովրդի խաբված ու մոլորված հատվածին անվանում է կապիտուլյանտ». Արտակ Զաքարյան
«Ալիևը ղալաթ է անում, երբ հայ ժողովրդի խաբված ու մոլորված հատվածին անվանում է կապիտուլյանտ»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Ըստ Ալիևի` 2021թ.-ին վերընտրելով Նիկոլին, հայ ժողովուրդն ընդունել է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն ակտը: Ալիևը ղալաթ է անում, երբ հայ ժողովրդի խաբված ու մոլորված հատվածին անվանում է կապիտուլյանտ:
Իսկ խաբվածները, մոլորվածներն ու հատկապես մեծամասնություն կազմող անտարբերները պետք է վերջապես գիտակցեն տեղի ունեցած աղետը և այլևս նման անպատասխանատու կերպով չմոտենան իշխանություն ձևավորելու հարցին»,- գրել է նա։
Զաքարյանի խոսքով՝ չէր կարելի թույլ տալ բանը հասներ այնտեղ, որ թշնամի երկրի ղեկավարը, մի խումբ դավադիր կապիտուլյանտների պատճառով, մի ամբողջ ժողովրդի անվանի կապիտուլյացված․ «Ընդամենը պետք էր 2021թ-ին ժողովուրդն ուղղեր 2018թ. ամբոխի գործած սխալը: Յուրաքանչյուր հայ` սխալներն ուղղելու իր վճռական քայլը պետք է անի` ընդդիմությունից սկսած:
Հ.Գ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ գրված չէ, որ իշխանությունը պատկանում է թուրքերին: ՀՀ Սահամանադրության համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին և այն պետք է վերադարձնել իր օրինական տիրոջը: Սա է Հայաստանի Հանրապետություն ունենալու միակ եղանակը»։
Հիշեցնենք, որ նախօրեին Մյունխենում պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասաց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվել իր կողմից, ՀՀ բնակչությունը երկրորդ անգամ ընտրելով պարտված իշխանությունը, դրանով հավանություն են տվել այդ կապիտուլացիային:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը