Համատարած թալան՝ աղետի գոտում․ Թուրքիայում 100 մարդ է ձերբակալվել
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 98 մարդու, ովքեր կասկածվում են երկրաշարժից վնասված շենքերը թալանելու և հեռախոսային խարդախության մեջ։ Այդ մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրները։
Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում շենքերը թալանելու կասկածանքով 40 մարդ է ձերբակալվել։
Կասկածյալներից առգրավվել է 11.000 դոլար, 70.000 թուրքական լիրա (3700 դոլար), 20 բջջային հեռախոս, 8 նոթբուք, 5 կենցաղային տեխնիկա, 6 ատրճանակ և 3 հրացան, ինչպես նաև զարդեր և բանկային քարտեր, հայտնում են աղբյուրները։
Եվս երկու ձերբակալվածներ, որոնք ավելի վաղ ներկայացել են որպես մարդասիրական օգնություն իրականացնող աշխատակիցներ, փորձել են վեց բեռնատար սնունդ գողանալ, որը նախատեսված է եղել Հաթայում տուժածների համար:
Բացի այդ, իշխանությունները ձերբակալել են մի քանի մարդկանց, ովքեր երկրաշարժից հետո զանգահարել են տուժածներին՝ խնդրելով տրամադրել իրենց բանկային տվյալները՝ իբր օգնություն ցույց տալու համար։
Ձերբակալություններ են տեղի ունեցել Թուրքիայի ութ նահանգներում՝ Քահրամանմարաշ, Հաթայ, Ադիյաման, Մալաթիա, Օսմանիե, Ադանա, Գազիանթեփ և Շանլըուրֆա։


















































Սեբաստիայում 4.4 մագնիտուդում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի դեպքում 90 հազար շինություն վտանգի տակ է Ստամբուլում
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի տնտեսությունը 34 մլրդ դոլարի վնաս է կրել երկրաշարժից, 1,25 միլիոն մարդ անօթևան է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը