Իդլիբից հետո Թուրքիան կմտնի Աֆրին
Թուրքիան, Սիրիայի Իդլիբ քաղաք զորքեր մտցնելով, որոշ ծրագրեր ունի քրդերի վերահսկողության տակ գտնվող սահմանամերձ Աֆրին շրջանի հետ կապված (սահմանակից է ոչ միայն Թուրքիային, այլև Իդլիբին):
Թուրքական «Yenisafak» լրատվամիջոցը, հղում անելով ռազմական աղբյուրներին, նշում է, որ Թուրքիայի զինուժը Իդլիբից հետո պատրաստվում է հյուսիսից ներխուժել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին, որը ռազմակավարական կարևորություն ունի պաշտոնական Անկարայի համար:
Ըստ աղբյուրի՝ այդ առումով պատահական չէր, որ Թուրքիայի զինուժը Իդլիբ մտնելուց անմիջապես հետո տեղում հիմնեց դիտորդական կետեր, որոնք առաջին հերթին ուղղված են իհարկե հարևան Աֆրինի քրդերի դեմ:
Նշվում է, որ Թուրքիան, մտնելով Աֆրին, ռազմավարական քայլ կիրականացնի և կկանխի Սիրիայի տարածքում գտնվող քրդական երկու կանտոնների (շրջանների) միավորումը:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտնել են, որ երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն:
Անդրադառնալով այն հարցին, թե Ռուսաստանը ինչպիսի դիրքորոշում կունենա, եթե Թուրքիան մտնի Աֆրին, «Yenisafak»-ը գրում է. «Հնարավոր է, որ Ռուսաստանը դեմ չլինի դրան, քանի, որ Աֆրինի քրդերը հաճախակի բախումների մեջ են Սիրիայի կառավարական ուժերի հետ, որոնց էլ աջակցում է Մոսկվան:
Իդլիբից հետո դռները բացվում են դեպի Աֆրին: Աֆրինն էլ Թուրքիայի համար ռազմավարական նշնակություն ունի, մասնավորապես կայունության տեսանկյունից: Աֆրինի դռները փակ չեն Թուրքիայի համար: Իրականում այդ օպերացիան այնքան էլ դժվար չէ: Եվ այդ առումով դրա հետ կապված սահմանին համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում»:
Աղբյուրը հավելում նաև, որ Թուրքիայի կողմից Աֆրին ներխուժելու դեպքում, կխախտվեն նաև ԱՄՆ-ի ծրագրերը, որը աջակցում է քրդերին:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է