Չինաստանը պատրաստակամ է համագործակցության ԵԱՏՄ երկրների հետ
Չինաստանը Եվրասիական տնտեսական միության հետ քննարկում է համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (One belt, one road) ծրագրի շրջանակում:
Այս մասին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիու Բինը (Liu Bin):
«Նախորդ երկու տարվա ընթացքում Չինաստանն արդեն կապեր է հաստատել Եվրասիական տնտեսական միության հետ: Ներկայում մենք քննարկում ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում համագործակցության հեռանկարները»,- հայտարարեց Բինը:
Նա ընդգծեց, որ համագործակցության իրականացումը հնարավոր է երկու փուլով: «Նախ անհրաժեշտ է սկզբունքային պայմանավորվածությունների գալ: Այնուհետև արդեն պետք է անցնել հստակ ծրագրերի»,- նշեց Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալը:
Նա հավելեց, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՊՀ ցանկացած երկրի հետ երկկողմ ձևաչափով, ինչպես նաև պատրաստ է բազմակողմ համագործակցության, այդ թվում և ԵԱՏՄ շրջանակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է