ԱՄՆ գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյան ԱՄԷ-ին եւ Թուրքիային կզգուշացնի, որպեսզի չխուսափեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից
ԱՄՆ-ը մտադիր է նախազգուշացնել Թուրքիային, ԱՄԷ-ին եւ Օմանին, որ նրանք կարող են կորցնել մուտքը G7-ի շուկաներ, եթե բիզնես վարեն ռուսական այն կազմակերպությունների հետ, որոնց նկատմամբ առկա են ամերիկյան պատժամիջոցներ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը հաջորդ շաբաթ կայցելի Օման, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա եւ կհանդիպի պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ բիզնեսի եւ ֆինանսական հաստատությունների հետ՝ հաստատելու, որ Վաշինգտոնը կշարունակի ակտիվորեն կիրառել իր պատժամիջոցները:
«Անհատները եւ հաստատությունները կարող են կորցնել մուտքը G7-ի շուկաներ՝ բիզնես վարելով պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների հետ», - ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ:
Այցի շրջանակներում Նելսոնը կքննարկի գանձապետարանի ջանքերը՝ պատժամիջոցներից եւ արտահանման վերահսկողությունից խուսափելու Ռուսաստանի փորձերը զսպելու հարցում, Իրանի «ապակայունացնող» գործունեությունը տարածաշրջանում, տնտեսական աճը խաթարող ապօրինի ֆինանսավորման ռիսկերը եւ օտարերկրյա ներդրումները:
Ուղեւորությունը նշանավորում է ԱՄՆ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի վերջին այցը Թուրքիա՝ քննարկելու պատժամիջոցները՝ անցյալ տարի պաշտոնյաների կողմից արված մի շարք նախազգուշացումներից հետո, երբ Վաշինգտոնը ուժեղացրել է ճնշումն Անկարայի վրա:
Նելսոնի այցը տեղի է ունենում Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջեւ լարվածության ընթացքում, քանի որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ:
ՆՏԱՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի Թուրքիայի մերժումը անհանգստացրել է Վաշինգտոնին, մինչդեռ Անկարան հիասթափված է, որ F-16 կործանիչներ տրամադրելու իր խնդրանքը կապված դաշինքին երկու երկրների անդամակցության հետ:
Նելսոնը փետրվարի 2-ից 3-ը կայցելի Անկարա եւ Ստամբուլ։ Նա բիզնեսին եւ բանկերին կզգուշացնի խուսափել գործարքներից, որոնք ներառում են հնարավոր երկակի օգտագործման տեխնոլոգիական փոխանցումներ եւ կարող են օգտագործվել ռուսական բանակի կողմից, ասել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:
Երկակի օգտագործման իրերը կարող են ունենալ ինչպես առեւտրային, այնպես էլ ռազմական կիրառություն:
Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվելու ընթացքում Նելսոնը կանդրադառնա երկրում «պատժամիջոցների վատ կիրառմանը»։
Օմանում Նելսոնը կհանդիպի գործընկերների հետ՝ քննարկելու ապօրինի ֆինանսավորման, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում համագործակցությունը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը