Արցախի շրջափակման առաջին մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է. Ասպրամ Կրպեյան
Արցախում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ու մեղավորը բացառապես հայաստանյան իշխանությունն է: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը: Արցախի մասով մեր միակ պահանջն, ասում է, Փաշինյանի իշխանությանն ու անձամբ Փաշինյանին պետք է ուղղված լինի:
Ցավով է արձանագրում՝ Հայաստանում իշխանության ղեկին ոչ թե ազգային ուժ, այլ օկուպացիոն ռեժիմ է: Եվ, հետևաբար, շարունակում է, Արցախը շրջափակումից դուրս բերելու համար ուղղակի հրամայական է՝ օր առաջ հրաժեշտ տալ այդ ռեժիմին:
Վատագույն երազում անգամ, անկեղծանում է պատգամավորը, չէր կարող պատկերացնել, որ Հայաստանում երբևէ իշխանության կարող են գալ ուժեր, որ կուրանան ՀՀ պետականության համար հիմնաքարային նշանակության ունեցած ազատագրական շարժումներն ու հայ մարդու՝ հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրումը և անձնազոհությունը: Բայց անկախ այդ ամենին, նկատում է, այս օրերին արցախցիները բացառիկ ու բոլորիս համար օրինակելի վճռականությունն են ցուցաբերում:

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում