Հեքիաթներ ադրբեջանցի երեխաների համար. ինտիմ, սպանություն ու բռնություն
Ադրբեջանցի երեխաներին դաստիարակում են բռնություն քարոզող հեքիաթներով։ Ադրբեջանական haqqin.az կայքը գրում է, որ հատկապես աչքի է ընկել «Ղարանղուշ» ամսագիրը։
«Ի՞նչ են անում այս 2 թռչուններն իմ գլխին։ Նրանք սիրով են զբաղվում», մեջբերում է պարբերականը մանկական ամսագրում փղիկի եւ խոճկորի խոսակցությունը։ Ամսագրի խմբագիր Այսել Զահիդքըզիի կարծիքով ծնողներն ուղղակի պարտավոր են երեխաներին սովորեցնել կանանց եւ տղամարդկանց փոխհարաբերությունների նրբությունները, իսկ այս դեպքում՝ ուղղակի բացատրել, թե ինչ բան է սիրով զբաղվելը։
Ադրբեջանցի երեխաների համար գրքերում կան բռնության տեսարաններ եւ ցենզուրայից դուրս բառեր։ Օրինակ՝ «Մոխրոտիկի» համանմանությամբ «Գեղեցկուհի Ֆաթիմա» հեքիաթը պատմում է այն մասին, որ Ֆաթիմայի քույրը կոշիկը հագնելու համար կտրում է ոտքի մատները, իսկ հետո փորձում է ամուսնանալ փադիշահի որդու հետ։ Մեկ այլ հեքիաթում աղջկան պատժում են՝ գլուխը սափրելով եւ ձիուց կապած գետնի վրա քարշ տալով։
Իսկ մեկ այլ հեքիաթում աղջիկը եղբայրների համար ընթրիք պատրաստելիս բրինձ է մաքրում եւ տեսնելով կապույտ բրնձահատիկը՝ կուլ է տալիս այն։ Դրանից հետո աղջիկը հղիանում է։ Իսկ եղբայրները գալիս են տուն, տեսնում, որ նա հղի է եւ որոշում են սպանել նրան։ Երբ աղջիկը փորձում է բացատրել, որ բրնձից է հղիացել, ավագ եղբայրն ասում է կրտսերին. «Գնա՛, սպանի՛ր այդ քածին»։
Բավական չէ, որ եղբայրները սպանում են իրենց քրոջը, դեռ մի բան էլ «քած» են անվանում։ Դա, երեւի թե, պետք է հարստացնի հեքիաթի անչափահաս ընթերցողների բառապաշարը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը