ՀՅԴ-ականները սլաք են բերել կառավարություն․ «Սա պատասխանատվության ու մեղավորության սլաքն է»
Չկա Արցախի կամ Հայաստանի առանձին հարց, կա մեկ միասնական հայկական հարց. հենց այս շենքում են նստում այն մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է պայքարեին հանուն մեր հայրենիքի, բայց այս մարդիկ շարունակում են հզորացնել մեր թշնամուն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Կառավարության շենքի մոտ ՀՅԴ-ականների կցիայի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանը:
Նշենք, որ նրանք Մատենադարանից երթով հասել են կառավարության շենքի մոտ:
Սևակ Նազարյանի խոսքով՝ որպես խորհդանիշ այսօրվա գործողության, իրենց հետ վերցրել են պատրաստված «սլաքներ», որոնք խորհրդանշում են պատասխանատվություն և մեղավորություն։
«Սլաք, որ այս իշխանություններն ավելի քան երկու շաբաթ այս հարցում և շուրջ 4,5 տարի բոլոր հարցերում փորձում են ուղղել իրենցից դուս, փորձում են չհայտնվել սլաքի սուր կողմում։ Տապալել համավարակի դեմ պայքարը և պատասխանատու չլինել, բոլոր հիմքերը ստեղծել, որպեսզի Ադրբեջանը պատերազմ սկսի և ոչ ոք չքննադատի նրան։ Այսօր էլ այս ցավալի իրավիճակում նորից փորձում են սլաքն ուղղել իրենցից դուրս»,- հայտարարեց ՀՅԴ-ական երիտասարդը:
Նա նաեւ հավելեց. «Ժամանակն է վերահաստատել՝ մենք Արցախի կողքին ենք, և ստեծված իրավիճակի պատասխանատուները երկուսն են՝ թշնամին, որը փորձում է վերջապես իրականացնել իր ավելի քան մեկ դարյա պանթուրքիստական ծրագիրը, և այս իշխանությունները, որոնք չեն դիմագրավում դրան և իրենց քայլերով նույնիսկ աջակցում են»։
Նշենք, որ ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ցույց տանք աշխարհին, որ հայը ապրելու իրավունք ունի», «Առանց Արցախ չկա խաղաղություն», «Ես հայրենիք եմ ուզում, դրա համար էլ դիմադրում եմ», «Բացեք Արցախի ճնապարհը», «Մեկ մարդ չի կարող որոել բոլորի ճակատագիրը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է»։ Նրանք երթի ընթացքում վանկարկում էին՝ «Արցախ, Արցախ», «Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը, Նիկոլ, դավաճան»: