Ցանկանում եք հասկանալ՝ Հայաստանը ինչու պարտվեց պատերազմը՝ կարդացեք Աննա Հակոբյանի վերջին գրառումը
Եթե ցանկանում եք հասկանալ, թե Հայաստանը ինչու պարտվեց Արցախյան երկրորդը պատերազմը, ընդամենը մտնում եք ու կարդում Աննա Հակոբյանի էջում իր վերջին գրառումը, եւ հասկանում եք, թե այդ ընտանիքը ինչպիսի ատելություն ունի Արցախի քաղաքական խնդիրների եւ պայքարի նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Ընդ որում, դա զուտ իր անձնական կարծիքը չէ, այլ իրենց ընտանեկան կարծիքը, որը գեներացվել է տարիներ շարունակ, ուղղակի Նիկոլը դեռ հաջողացնում է այն քողարկել, ի տարբերություն Աննայի, որը գնալով էլ չի էլ ցանկանում թաքցնել իր էությունը։ Ու պետք է հասկանալ, որ պատերազմն անկարող էր հաղթել մի երկիր, որի ղեկավարը եւ/կամ իր ընտանիքը իրենց ողջ էությամբ ատում են այդ ազգի ազգային-ազատագրական պայքարը...
P.s. Վրաստանում էլ տարիներ առաջ մի շեզոֆրենիկ կար, որը հայտնվել էր նախագահի պաշտոնում,՝Զվիադ Գամսախուրդան, որը իր իշխանությունն ավարտեց այն ժամանակ, երբ իր իշխանատենչ ու բոլոր սահմանները անցած տիկինը՝ Մանանա Առչվաձեն, ամուսնու անունից հրաման տվեց կրակել խաղաղ ցուցարարների վրա...»,- գրել է նա։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում