Թրամփի քաղաքականությունը հավանության չարժանացողների թիվն ԱՄՆ-ում հասել է 55 տոկոսի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը հավանության արժանացնողների վարկանիշը նրա երդմնակալությունից հետո անցած 20 օրերի ընթացքում նվազել է 45 տոկոսից մինչև 40 տոկոս։ Այդ մասին են վկայում հանրային կարծիքի ուսումնասիրման ամերիկյան Gallup ինստիտուտի տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հավանության չարժանացնողների ցուցանիշը, հակառակը, աճել է մինչև 55 տոկոս։
Հարցման առաջին օրը՝ հունվարի 22-ին, Թրամփի աշխատանքը դրական և բացասական էին գնահատում հավասար թվով ամերիկացիներ (45%)։
Համեմատության համար՝ Բարաք Օբամայի աշխատանքը հավանության արժանացնողների և չարժանացնողների ցուցանիշը նախագահության ութ տարիների ընթացքում տատանվել է 40-60-ի միջև։ Բավարարվածների թիվն ընդամենը մի քանի անգամ է նվազել 40 տոկոսից՝ հասնելով մինչև նվազագույնը 38 տոկոսի, իսկ դժգոհների թիվը չի գերազանցել 55 տոկոսը։
tert.am


















































Թրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները
Թրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասին
Թրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրա
Թրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմ
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել